
Վարդաբլուրի մանկապարտեզը քարոզչություն է անում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահաանգում է «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված Գյուլագարակ համայնքի ավագանու անդամի թեկնածու Վահե Խաչիկյանը։ Ի կատի ունենալով այն, որ Վարդաբլուրի մանկապարտեզի ֆեյսբուքյան էջում հրապարակվում են գործող համայնքապետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Խաչիկ Վարդանյանի նախընտրական հանդիպումները, գովաբանում են նրա կատարած աշխատանքները։ Վարդաբլուրի մանկապարտեզի ֆեյսբուքյան էջում նաև հորդորում են ծնողներին և համագյուղացիներին առաջիկա ընտրություններին ձայն տալ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված ավագանու անդամի թեկնածու Մարինե Գրիգորյանին։
«Ի՞նչ է սա, եթե ոչ վարչական ռեսուրսի չարաշահում, պաշտոնեական դիրքի և հանրային ռեսուրսների օգտագործում անձնական նպատակներով։
Սա ուղղակի խայտառակություն է, որ քիչ չի այսպիսի բաներ են արվում, մի հատ էլ առանց մտահոգվելու դա հրապարակում են իրենց պաշտոնական էջում։
Արդեն պատկերացնում եմ, թե քանի նման բաներ են արվում համայնքային կառույցներում, որոնք չեն հրապարակվում իհարկե։
Ի դեպ համայնքային կառույցի պաշտոնական էջը կոնկրետ քարոզչական նպատակով է ծառայում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է թեկնածուն և հրավիրել դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը։

